Նախագիծ կապված Համաճարակի հակազդմանը ազգային փոքրամասնությունների համայնքում

Home / Մեր Ծրագրերն / Նախագիծ կապված Համաճարակի հակազդմանը ազգային փոքրամասնությունների համայնքում

Նախագիծ կապված Համաճարակի հակազդմանը ազգային փոքրամասնությունների համայնքում

Նախագիծ կապված Համաճարակի հակազդմանը ազգային փոքրամասնությունների համայնքում

This post is also available in: English Polish Russian

 

 

Հայ Երիտասարդական Միությունը Լեհաստանում ՀԿ-ի կողմից իրականացվող «Համաճարակի հակազդումը ազգային փոքրամասնությունների համայնքում» նախագիծը նպատակ ունի տարածել առաջարկություններ ազգային փոքրամասնությունների շրջանում SARS-CoV-2 վիրուսի տարածումը կանխելու սկզբունքների և մեթոդների վերաբերյալ, մասնավորապես շեշտը դնելով հայալեզու և ռուսալեզու համայնքների վրա:

Ծրագրի մասին

Լեհաստանում Հայ Երիտասարդական Միության կողմից իրականացվող նախագիծը նպատակ ունի տարածել առաջարկություններ ազգային փոքրամասնությունների շրջանում SARS-CoV-2 վիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ, մասնավորապես շեշտը դնելով հայալեզու և ռուսալեզու համայնքների վրա:

Լեհաստանում բնակվող այն հայերը, ուկրաինացիները, բելառուսները և ռուսները, որոնք բավարար չափով չեն տիրապետում լեհերենին, գտնվում են սոցիալական և համաճարակային ռիսկի գոտում: Նրանց տեղեկացվածությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հայերեն ու ռուսերեն լեզուներով ինֆորմացիա տրամադրել համաճրակի վերաբերյալ, ինչը էապես կնպաստի COVID-19 վիրուսի տարածման տեմպը նվազեցնելուն:

Լեհաստանում Հայ Երիտասարդների Միությունը անհրաժեշտություն է տեսնում ստեղծել ու խթանել համապատասխան ուղեցույցները ազգային փոքրամասնությունների շրջանում: Ազատության Ազգային Ինստիտուտի աջակցության շնորհիվ`ԼՀԵՄ-ը հնարավորություն ունի նպաստել այս ուղղություններով տարվող աշխատանքներին ու ներդրում ունենալ առողջ հասարակություն ունենալու գործում:

 Ուղեցույց

Մենք նաև հրավիրում ենք ձեզ կարդալ կարճ ձեռնարկը այն գործարարների համար, ովքեր աշխատում են օտարերկրացիներ, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների վերը նկարագրված խմբերի հետ: Չնայած համաճարակին հակազդելը հիմնականում հիմնված է հիգիենայի տարրական կանոնների մեջ, այնուամենայնիվ անհրաժեշտ է ծանոթանալ աշխատավայրում անվտանգության հիմնական կանոններին: Նման կանոնները ներառում են, առաջին հերթին, աշխատողներին սանիտարական առաջարկությունների մասին տեղեկացնելը: Ուղեցույցը հիմնականում պարունակում է տեղեկատվություն հայերեն և ռուսերեն լեզուներով, հետևաբար այն կարող է օգտագործվել այդ լեզուներով աշխատող մարդկանց հետ շփումների ժամանակ: Նյութի սահմանափակ ծավալի պատճառով դրա մեջ ներառված են միայն ամենակարևոր և ընդհանուր սկզբունքները:

This post is also available in: English Polish Russian